«Չեմ նկատել, թե երբ եմ հայտնի դարձել». Լուիզան Ներսիսյան
«Չեմ նկատել, թե երբ եմ հայտնի դարձել». Լուիզան Ներսիսյան
BRAVO.am-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է Լուիզա Ներսիսյանը: Դերասանուհին խոսել է մարմնավորած կերպարների, սպասվող նորությունների մասին՝ վերհիշելով իր առաջին դերն ու բեմելը:
– Ձեր առաջին դերը:
– Առաջին կերպարը 13 տարեկանում եմ մարմնավորել: Խամաճիկների թատրոնում «Կարմեն» ներկայացումն էր բեմադրվել, որում Կարմենի դերում էի: Հիշում եմ՝ երջանիկ էի եւ պատասխանատվության մեծ զգացումով լցված:
– Ձեր դերերի մասին:
– Մեկը մյուսից շատ տարբեր են: Ամեն մեկն իր տեսակի մեջ հետաքրքիր է:
– Ձեր խաղացանկում ո՞ր դերն եք ամենաշատը սիրում:
– Որ դերը տվյալ ժամանակաշրջանում մարմնավորում եմ, այն էլ ավելի շատ եմ սիրում:
– Կա՞ կինոոլորտում մեկը, ով Ձեր կուռքն է:
-Ոչ մի ոլորտում կուռքեր չունեմ: Կան մարդիկ, որոնց գործունեությամբ հիանում եմ: Գնահատում եմ ռեժիսորի աշխատանքը, ով կարողանում է բացել եւ ճիշտ ներկայացնել դերասանին: Տարված եմ Պաոլո Սորենտինոյի եւ Քվենտին Տարանտինոյի աշխատանքներով:
– Դերասաններից ո՞ւմ հետ կցանկանաք նույն բեմում կամ ֆիլմում խաղալ:
-Բոլոր դերասանների հետ էլ հետաքրքիր կլինի աշխատելը, եթե գործն ու ռեժիսորը լավն են, ու ճիշտ է մատուցվում ասելիքը:
– Ձեզ համար ամենաթանկ մրցանակը:
– Հանդիսատեսի հիացած աչքերն ու ծափահարությունները:
– Ոլորտում Ձեր հայտնի ընկերը:
– Բոլորն էլ իմ ընկերներն են:
– Ոլորտում Ձեր խորհրդատուն ու քննադատը:
-Ինքս եմ իմ ամենախիստ քննադատն ու խորհրդատուն:
– Քանի՞ տարի եք բեմում:
-Արդեն 30 տարի բեմում եմ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում