Չեմ ճանաչում այլ երկիր, որի կառավարությունն այսպես աշխատի իր պատմությունն ու հավատքը տապալելու ուղղությամբ. Ամստերդամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իմ 45-ամյա պրակտիկայի ընթացքում ես պաշտպանել եմ քրիստոնյաներին ողջ աշխարհում, բայց այն, ինչ տեսնում եմ այսօր Հայաստանում, աննախադեպ է: Այս մասին գրել է Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը:
«Ես չեմ ճանաչում որևէ այլ երկիր, որի կառավարությունն այդքան քրտնաջան աշխատի սեփական մշակույթը, պատմությունն ու հավատքը տապալելու ուղղությամբ:
Գևորգ Մելիքյանի հետ զրույցում անդրադարձել ենք Հայ Առաքելական Եկեղեցու դեմ անօրինական հարձակումներին, բանտարկություններին և Բաքվի պատանդների ճակատագրին, որով կառավարությունը, կարծես թե, չի էլ հետաքրքրվում»,-գրել է նա:



