Չեմ հասկանում տաճա՞րն է եկել փողոց, թե՞ փողոցն են ուզում տանել տաճար․ Ռուբեն Ռուբինյան
««Տաճարը կհաղթի փողոցին»… ես լավ չեմ հասկանում, ո՞նց կարելի է գնալ փողոց, փողոցում պայքարել, որպեսզի տաճարը հաղթի փողոցին։ Այսինքն՝ տաճա՞րն է եկել փողոց, թե՞ փողոցն են ուզում տանել տաճար։
Ասում եք եռագույնը կհաղթի, հիմա ո՞րն է՝ եռագո՞ւյնը, մանուշակագո՞ւյնը, թե՞ անգույնը»,- հարցին՝ չե՞ն հավատում, որ «տաճարը կհաղթի փողոցին, եռագույն էլ՝ սև-սպիտակին»,- պատասխանեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։