Չեմ կարող Նիկոլ Փաշինյան անձին այլեւս լուրջ ընդունել. Հայկ Բարսեղյան (Տեսանյութ)
Չեմ կարող Նիկոլ Փաշինյան անձին այլեւս լուրջ ընդունել. Հայկ Բարսեղյան
News.am-ը գրում է․ Կառավարության բակում այսօր՝ ապրիլի 28-ին էլեկտրաէներգիայի եւ գազի անջատումների դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից էր նաեւ «Ասպարեզ» լրագրողական ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանի որդին՝ SOS նախաձեռնության անդամ Հայկ Բարսեղյանը։
Նշենք, որ SOS նախաձեռնության անդամ, ակտիվիստ Հայկ Բարսեղյանն այսօր առավոտյան բերման էր ենթարկվել Ոստիկանության կենտրոնական բաժին՝ վարչական իրավախախտում կատարելու համար։
«Ես չեմ ուզե մանրանամ դետալների մեջ: Հազար հատ պատճառ կա՝ սկսած հեռախոսներով էդ տեղորոշման օրենքից, որը որ մեր ազատություններին դեմ է, վերջացրած անհեթեթ կարանտինայից՝ ուշացած, «այո»-ի, «ոչ»-ի քարոզարշավներից, ոստիկանական համակարգի փնթի վիճակից: Էս ցանկը ես կրնամ կես ժամ շարունակեմ»,- ասաց Բարսեղյանը։
Նա շեշտեց, որ վարչապետ Փաշինյանը վատ կառավարիչ է. «Ես Փաշինյանի խոսքերը չեմ ընդունում լուրջ էն պահից, երբ կորոնավիրուսն ինքը սկսեց լուրջ ընդունել, կմկմար գը Ազգային ժողովում, էդ պահից սկսած ես չեմ կրնա Նիկոլ Փաշինյան անձին այլեւս լուրջ ընդունեմ:
Ինքը պտի որպես երկրի ղեկավար՝ ներողություն խնդրե եւ շարունակե կառավարել, որպեսզի իրա կառավարումը այլեւս ծիծաղելու չլինի: Իմ կարծիքն է, որ Նիկոլ Փաշինյան անձը մաքուր նպատակներ ունի, բայց վատ կառավարիչ է: Եվ էս դեպքում կա՛մ պտի գիտակցե, որ վատ կառավարիչ է, կա՛մ պտի հրաժարական տա»։
Լեւոն Բարսեղյանն ասաց, որ Կապանից եկել է Երեւան, սակայն իրեն չեն կանգնեցրել. «Ոստիկանների հետ խնդիր չունիմ, իմ խնդիրս երկրի կառավարիչների հետ է, որոնք որ երկիրը կառավարում են տգետ:
Տեսանյութը ստորևծ