Շոու-բիզնես

«Չեմ կարծում, թե ռաբիս է». Նարե Գևորգյանը՝ իր նոր երգի տեսահոլովակի մասին

BRAVO.am-ը գրում է.

Երկար դադարից հետո երգչուհի Նարե Գևորգյանը ներկայացել է նոր տեսահոլովակով՝ նկարահանված «Իմ յարը» երգի հիման վրա: Այն իր ոճով էապես տարբերվում է Նարեի նախորդ կատարումներից ու չնայած դրան՝ մեկ շաբաթվա ընթացքում հասցրել է դիտվել ավելի քան 729 հազար անգամ:  Երգչուհին զրուցել է նոր հոլովակի, դրան ուղղված քննադատությունների, ինչպես նաև առաջիկայում սպասվող նոր զուգերգի մասին:

Երգի երաժշտության և խոսքերի հեղինակը երգիչ Վլադիմիր Պողոսյանն է, ով, ինչպես Նարեն նշեց, շուտով նույնպես կներկայանա իր նոր հոլովակով. «Իմ յարը» երգը նա հատուկ գրել էր ինձ համար, այդ իսկ պատճառով որոշեցի չմերժել առաջարկն ու միանգամից ընդունեցի, ինչո՞ւ ոչ: Իմ երգացանկում ունեցա պայծառ, գունավոր ու գարնանային երգ՝ աղջկա զրույցը մոր հետ: Հոլովակում տեսարանները հիմնականում տաղավարային են, ամպագոռգոռ սցենարներ չենք ընտրել: Իսկ որպես սյուժե չենք ներկայացրել հենց աղջկա զրույցը մոր հետ, կարծում եմ` այդպես շատ պարզունակ կլիներ »,-ասել է Նարեն:

Հայրենասիրական երգերից հետո երգչուհին մտավախություն է ունեցել, որ նոր կատարումը չի ընդունվի իր լսարանի կողմից, բայց ռուսաստանյան շրջագայությունները ցույց են տվել, որ երգը մինչ հոլովակի թողարկվելն էլ հասցրել է սիրվել շատերի կողմից. «Այն կատարում էի տարբեր հարթակներում, և երբ տեսանք՝ որքան բուռն արձագանք կա, հասկացանք՝ շատերն են հավանել: Ըստ այդմ էլ՝ որոշեցինք երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել՝ հույս ունենալով, որ այն գարնանային հիթ կդառնա»:

 

Նյութի աղբյուրը՝ BRAVO.am 

Կիսվել