Մամուլ

Չեմ բողոքարկելու, Արցախ ենք կորցրել` բալկոնը կարևոր չի․ Վայելեք թատրոնը մինչև իմ վերադարձը

Չեմ բողոքարկելու, Արցախ ենք կորցրել` բալկոնը կարևոր չի․ Վայելեք թատրոնը մինչև իմ վերադարձը

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել

«Դատարանը «շառից փորձանքից հեռու» որոշում ա ընդունել` ինձ Մհեր Մկրտչյան թատրոնից հանելը անվավեր ճանաչել, բայց պաշտոնում չվերականգնել․․․

Պատկերացնու՞մ եք, հանկարծ պարզվեց, որ կրթություն ամեն դեպքում ունեմ:

Չեմ բողոքարկելու: Դա ավելի երկար կտևի քան ինձ իմ սիրած աշխատանքից զրկողների անհետանալը մեր կյանքից:

Հա…Մհեր Մկրտչյան թատրոնը իմ համար շատ անձնական հարց է` դա կապված է իմ ազգանվան հետ․․․

Հաճելի չի, որ հիմա Ալբերտ Մկրտչյանի բալկոնում ՔՊ երիտասարդներ են նկարվում, բայց Արցախ ենք կորցրել` բալկոնը կարևոր չի:

Վայելեք թատրոնը մինչև իմ վերադարձը․․․ Որոշ ժամանակ անց տենց հնարավորություն չեք ունենա:

Բալկոնները Մկրտչյանների ֆիլմերում առանձին գործող անձեր են: Շատ ավելի շնչավոր, քան դրանց վրա հիմա կանգնողները»:

Կիսվել