Մշակույթ

«Չգիտեմ լացեմ, թե ծիծաղեմ»․ Ադրբեջանցիները գողացել են Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը

«Չգիտեմ լացեմ, թե ծիծաղեմ, սրանք լրիվ գժվել են»։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանը՝ տեղադրելով մի տեսանյութ։

Բանը նրանում է, որ ադրբեջանցիները կրկին իրենց բնորոշ քայլ են արել։ Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը վերագրել են իրենց անունով և հնչեցնում են առիթների ժամանակ՝ հայտարարելով, որպես ադրբեջանական ստեղծագործություն։ Այս ստեղծագործության համար նրանք անգամ տեսահոլովակ են նկարահանել։

Օգտատերերից շատերը պնդում և հորդորում են Գևորգյանին դիմել միջազգային դատարան։

Նշենք՝ ստորև ներկայացված ադրբեջանական տեսանյութը, որի հեղինակը իբրև թե Սամիրե Նարիմանովան է, իրականում հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են միայն հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանին, իսկ ձայնագրությունը կատարվել է հենց Հայաստնանում։

Կիսվել