Շոու-բիզնես

«Չգիտեի, որ Լևոն Տեր-Պետրոսյանի «լյուբիմչիցան» եմ եղել». Արմինե Գրիգորյան

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգչուհի, դերասանուհի Արմինե Գրիգորյանն է: Նա անդրադարձել է վերջին քսան տարվա ընթացքում շոու-բիզնեսում ձեւավորված սեւ ցուցակներին, իր՝ դրանցում հայտնվելուն եւ նոր Հայաստանի հետ կապված հույսերին:

-Արմինե, երկրպագուները Ձեզնից նորություններ են ակնկալում: Անակնկալներ սպասվո՞ւմ են:

-Գիտե՞ք, վերջին տարիներին բեմի երգիչները իջել են ռեստորան, ռեստորանի երգիչները բարձրացել են բեմ: Այդ է պատճառը, որ իմ գրած նոր երգը «Բարով տեսանք»-ն է՝ կենցաղային տարբերակով: Քանի որ երգարվեստի դաշտը մոնոպոլիզացված է, մեր ընտանիքով նախընտրել ենք ռեստորան աշխատեցնել և ունենալ մի տարածք, որտեղ ես կկարողանամ ելույթ ունենալ:

-Երբվանի՞ց եք ականատեսը այդ մոնոպոլիզացիայի, խնդրում եմ` մանրամասնեք:

– «Թավշյա հեղափոխությունից» հետո ամեն մեկը իր ոլորտի մոնոպոլիայից է խոսում, ասում եմ՝ բա, լավ, շոուբիզնեսի մոնոպոլիայից ե՞րբ են խոսելու: Ես սպասում եմ` հարյուր օրն անցնի, որ նոր բարձրաձայնեմ այդ խնդրի մասին և դիմեմ պատկան մարմիններին: Դաշտը մոնոպոլիզացված է վերջին քսան տարում, վերջին տասը տարում` ավելի խորացված կերպով:

Սև ցուցակներ, իհարկե, կային դեռեւս 1998-ից, բայց այն ժամանակ էլի ինչ-որ տեղեր կանչում էին: 2008-ից դռները բացվում են միայն այն մարդկանց առջև, որոնք հաճոյանում են իշխանություններին: Ես երբեք չեմ եղել այդ 10-20 հաճոյացողների մեջ: Ոչինչ, որ քսան տարի կորցրեցինք, քսան տարի էլ ավել կերգենք։

Մանրամասները՝ տեսանյութում․

Աղբյուր՝ armlur.am

Կիսվել