«Չափը շատ անցար, Նիկոլ, եթե նույնիսկ մենք էլ վաղը քեզ ներենք, Աստված չի ներելու»
«Չափը շատ անցար, Նիկոլ, եթե նույնիսկ մենք էլ վաղը քեզ ներենք, Աստված չի ներելու», – այս մասին իր ֆեյսբուքում գրել է Անի Կարապետյանը։
«ՇԱՏ ՇՈՒՏՈՎ ԻՆՔՆԵՐԴ ԵՔ ՄՆԱԼՈՒ ՁԵՐ ԻՍԿ ԲԵՐԱԾ ՀԱՅՀՈՅԱՆՔԻ ՏԱՐԱՓԻ ՏԱԿ
«Սիրո և համերաշխության» հայտարարված միջոցառումը իրականում թույնի և թարախի, վրեժի և ատելության միջոցառում էր:
Նայենք փաստացի իրողությանը:
Գործող իշխանության ներկայացուցիչները սոցիալական ցանցերում պահում են հատուկ, վարժեցրած, վարձատրվող ֆեյքեր, որոնց գործի անունը մարդկանց սեռական բնույթի ամենակեղտոտ հայհոյանքներ գրելն է: Հայհոյանք, սպառնալիք, անեծք: Նրան կարգի ատելության մթնոլորտ, նման կարգի հոգեբանական տեռոր չի եղել նորանկախ Հայաստանի պատմության մեջ: Սա, ինչպես ասում են, աննախադեպ երևույթ է:
Իհարկե հասկանալի է իմպոտենտ իշխանության նման մարտավարությունը: Ամեն մի ընդդիմախոսի բերանը փակելը, նրան հալածելը ավելի հեշտ է, քան պետություն ղեկավարելը: Պետական աշխատանք, որից քայլաշարծները բացարձակապես ոչինչ չեն հասկանում, և որպես քննադատությունից խուսափելու միակ ձև՝ ընտրել են ամենաստոր, զազրելի տարբերակը՝ հայհոյանք:
Սակայն շտապեմ հիասթափեցնել ՀՀ ամենաղզիկ, ամենավախկոտ և էժանագին վարչապետին, նրա կնոջն ու նրանց ընտանիքին սպասարկող ֆեյքերին: Շատ շուտով ձեր քաջնազարական իշխանության ավարտը գալու է, ր ինքներդ մնալու եք ձեր իսկ բերած հայհոյանքների տարափի տակ:
Հաամաժողովրդական անեծքն ու հայհոյանքը սրբելու է-տանի ձեր ողջ ընտանիքը՝ աներձագախառը, հորեղբորտղայախառը: Եվ այդ ժամանակ չի գտնվելու մեկը, ով պաշտպանի ձեզ, քանի որ դուք սրբություն չեք ճանաչել, կին ու աղջիկ, մայր ու մանուկ չեք ճանաչել, ձեր ընդդիմախոսների համար դաղագ ու սև շղթաներ եք պատրաստել, սպառնացել վնասել մարդկանց ընտանիքներին:
Չափը շատ անցար, Նիկոլ, եթե նույնիսկ մենք էլ վաղը քեզ ներենք, Աստված չի ներելու»: