Չարլի Քըրքի uպանության համար կասկածվողը Յուտայի 22-ամյա բնակիչ է
Հանրապետական ակտիվիստ Չարլի Քըրքի սպանության համար կասկածվողը Յուտայի 22-ամյա բնակիչ Թայլեր Ռոբինսոնն է, գրել են ԶԼՄ-ները։
Ռոբինսոնը հորը խոստովանել է, որ կրակողն ինքն է։ Հայրն էլ հայտնել է իշխանություններին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Չարլի Քըրքի սպանության համար կասկածվողը ձերբակալվել է։
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ի Յուտա նահանգում իր ելույթի ժամանակ սեպտեմբերի 10-ին կրակել են քաղաքական ակտիվիստ և Թրամփի կողմնակից Չարլի Քըրքի վրա։