Չարենցավանում կին են uպանել․ կասկածյալը որդին է
Armlur.am-ին հայտնի է դարձել, որ որդին սպանել է մորը։ Իրավապահները ձերբակալել են ենթադրյալ մարդասպանին։
ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ ենթադրյալ սպանություն կատարողը նոր էր վերադարձել Ռուսաստանից, որտեղ ազատազրկման է դատապարտված եղել, և վերադառնալով Հայաստան՝ քրոջ աչքի առաջ Չարենցավանի տանը առանձնակի դաժանությամբ սպանել է հարազատ մորը՝ Ս. Հովհաննիսյանին։ Ա. Հովհաննիսյանը ձերբակալվել է:
Shamshyan.com-ն էլ քիչ առաջ հայտնեց, որ քրեական և համայնքային ոստիկանները նշված թաղամասի 12-րդ շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի հյուրասենյակում հայտնաբերել են տան տիրուհու՝ Կոտայքի մարզի բնակիչ, 68-ամյա Սուսաննա Հ.-ի դին։ Գտնվել են արյան հետքեր, իսկ պարանոցին առկա է եղել պարան։
Մանրամասները՝ տեսանյութում․