Մամուլ

Չարենցավանում իր ծննդյան օրը ավտովթարից մահացած 22-ամյա տղան վերջերս էր վերադարձել Հայաստան

Չարենցավանում իր ծննդյան օրը ավտովթարից մահացած 22-ամյա տղան վերջերս էր վերադարձել Հայաստան։

Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ավտոտեխնիկական՝ պարզելու համար, թե BMW X5-ը ինչպիսի արագություն է ունեցել, երբ բախվել է КамАЗ-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո անմիջապես հրդեհ էր բռնկվել և կրակը տեսանելի է եղել անգամ 200-300 մետր հեռավորությունից, և միայն հրշեջները կրակը մարելուց հետո ավտոմեքենայում հայտնաբերել էին վարորդի՝ Երևան քաղաքի Աբովյան փողոցի բնակիչ, 22-ամյա Դավիթ Արզումանյանի մոխրացած դին։

Կիսվել