ՄամուլՏեսանյութ

Չարենցավանի տեղամասում քաղաքացին ՔՊ-ի քվեաթերթիկը ձեռքը` մտել է ընտրության (Տեսանյութ)

Չարենցավանի տեղամասում քաղաքացին ՔՊ-ի քվեաթերթիկը ձեռքը` մտել է ընտրության (Տեսանյութ)

Չարենցավանի թիվ 27/09 ընտրական տեղամասում այս պահի դրությամբ ընտրություններն ընթանում են խաղաղ պայմաններում:

Հանձնաժողովի` ՔՊ-ի կողմից առաջադրված նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ ընտրատեղամասում ընտրության իրավունք ունեցողների քանակը 1655 է, այս պահի քվեարկել է մոտ 400 ընտրող:

Հարցինմիջադեպեր գրանցվե՞լ են, թե՞ ոչ, հանձնաժողովի նախագահն ասաց, որ մի միջադեպ է գրանցվել մի քաղաքացի 7 համարի քվեաթերթիկը ներս էր բերել դրսից, տեղում կանխվել է, վերցրել են ձեռքից քվեաթերթիկն ու պատռել:

qvearkutyan ardyunqner

Նշենք, որ 7 համարի քվեաթերթիկը ՔՊ-ինն է, ենթադրաբար ՔՊ-ականները իրենց քվեաթերթիկը տվել են իրենց ընտրողի ձեռքը, որ նա հանկարծ չշփոթվի այլ քվեաթերթիկ վերցնի գցի քվեատուփի մեջ: 

Չարենցավանում մյուս երկու թեկնածուները, հիշեցնենք, 16 համարի ներքո հանդես եկող «Միասնակն համայնք» դաշինքն է, որը գլխավորում է Չարենցավանի գործող քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը և 18 համարի ներքո հանդես եկող «Ապրելու երկիր» կուսակցությունը:

Մանրամասն` Hraparak.am-ի տեսանյութում

Կիսվել