Աշխարհ

Չավուշօղլուն վիրավորական խոսքեր է հնչեցրել Հայաստանի հասցեին

Չավուշօղլուն վիրավորական խոսքեր է հնչեցրել Հայաստանի հասցեին

Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Հայաստանը պետք է դասեր քաղի անցած պատերազմից և օգտագործի խաղաղության ու համագործակցության հնարավորությունը, հղում անելով TRT Haber-ին, հաղորդում է «Ազատություն»-ը:

«Առանց Ադրբեջանի հետ խորհրդակցելու մենք քայլ չենք արել և չենք անելու: Ադրբեջանն էլ է նախընտրում, որ մենք ուղիղ, առանց միջնորդի շփում ունենանք Հայաստանի հետ, քանի որ որոշ հարցեր ուղիղ երխոսություն են պահանջում:

Հարավային Կովկասում այս խնդիրը ավարտվեց Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակով: Այսուհետ արդեն խաղաղություն և համագործակցություն է պետք», – ասել է նա` շարունակելով.

չավուշոգլու բայրամով

«Տարածաշրջանում կարևոր նախագծեր կյանքի կոչելով` պետք է աշխատենք տարածաշրջանի զարգացման համար: Սրա համար անհրաժեշտ է, որ բոլոր երկրները նույն մոտեցումն ունենան: Բոլորը պետք է ներգրավված լինեն այս գործընթացում, ոչ ոք չպետք է դուրս մնա, այդ թվում` Հայաստանը: Ղարաբաղի հաղթանակից հետո և՛ դաս է ստացել, և՛ հնարավորություն»:

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը ասել է, թե ղարաբաղյան երկրորդ պատերազմից անմիջապես հետո Թուրքիան դրական ուղերձներ է հղել Հայաստանին, այնուհետև երկու երկրների ղեկավարները ևս դրական ուղերձներով են փոխանակվել, որին հաջորդել է երկուստեք բանագնացների նշանակումը:

Կիսվել