Չավուշօղլուի հետ պայմանավորվել ենք վերջապես բացել սահմանը. Արարատ Միրզոյան (Տեսանյութ)
Չավուշօղլուի հետ պայմանավորվել ենք վերջապես բացել սահմանը. Արարատ Միրզոյան (Տեսանյութ)
Այո, ի վերջո, որոշում կայացրեցինք մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին, ինքս այնտեղ հանդիպել եմ Ավստրիայի ԱԳ նախարար Ժոսեպ Բորելի հետ, Ալեքսանդր Շալեմբերգի հետ, ինչպես նաեւ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ:
Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Մևլութ Չավուշօղլուի հետ մեր հանդիպմանը երկուստեք կարևորվել է հարաբերությունների կարգավորման գործընթացի հետագա ընթացքը Հանդիպման ընթացքում երկու կողմերն էլ վերահաստատել են, որ պատրաստակամություն ունեն այս գործընթացն առանց նախապայմանների տանել առաջ և, ի վերջո, պսակել այն հարաբերությունների հաստատմամբ և երկրների միջև սահմանների բացմամբ», – ասաց Արարատ Միրզոյանը:
Տեսանյութը ստորև