Մամուլ

Ով է քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամի» հայրը․ ֆոտո

Երեկ հայտնել էինք, որ Bavnews.am-ի տեղեկություններով` հիվանդանոցում մահացել է քրեական հեղինակություն Չաղ Ռուստամի հայրը՝ Ռոբերտ Ստեփանյանը։

Վերջինս վիրահատության էր ենթարկվել, սակայն նրա կյանքը փրկել չեր հաջողվել։ Ռոբերտ Ստեփանյանի ուղղությամբ հնչել էր 12 կրակոց:

Նախանական տեղեկությունների համաձայն քրեական հեղինակություն Չաղ Ռուստամի՝ Ռուստամ Ստեփանյանի հոր ուղղությամբ կրակողները եղել են 2 հոգի։ Նախանական տվյալներով գործադրվել է 2 հրազեն՝ քրեական հեղինակության հորը սպանելու համար։ Նրա ուղղությամբ արձակվել է 11 կրակոց։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոմիտաս 44 շենքի բակում անհայտ անձինք կրակել էին «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենայում գտնվող Ռոբերտ Ստեփանյանի վրա։ Վերջինիս ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։

Նրա Toyota մակնիշի ավտոմեքենայի՝ վարորդի կողքին՝ դռան վրա, հայտնաբերվել էր մոտ 9 կրակոցի հետք, դրսում էլ՝ կրակված պարկուճներ։

robert stepanyan

Նշենք, որ Չաղ Ռուստամի հոր սպանության կատարողները հայտնաբերված չեն, գործով դեռևս ձերբակալված կամ կալանավորված անձ չկա։

Նշենք նաև, որ այս պահին քրեական հեղինակություն Չաղ Ռուստամը՝ Ռուստամ Ստեփանյանը կալանքի տակ է, քրեական հեղինակություն «Ֆազի» սպանությունը կազնակերպելու համար։