Մամուլ

«Չալոն արդեն մեկ տարուց ավելի է պահում է դիրքերը․ շշմելու պատմություն է»․ Նաիրա Զոհրաբյան

«Չալոն արդեն մեկ տարուց ավելի է պահում է դիրքերը․․․»։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ գրելով․

«Մեր Չալոյի պատմությունը․ Նախկինում Չալոն «Լիդիան» ընկերության շներից էր։ Բայց երբ սկսվեց Ամուլսարի շահագործման դեմ բնապահպանական շարժումը, Չալոն անցավ ջերմուկցիների և բնապահպանների կողմը։

Հիմա դեպի Ամուլսար տանող «պաշտպանական» երկրորդ պոստում արդեն մեկ տարուց ավելի է պահում է դիրքերը։ Շշմելու պատմություն է, որ երեկ պատմեցին դիրքերը պահող տղաները։

Կիսվել