Մամուլ

Ու թող ասեն սգալ չգիտի, սևի փոխարեն սպիտակ է հագնում, լացի փոխարեն ծիծաղում է, մեկ է, ապրելու եմ. Արսինե Սահակյան

Զոհված զինծառայողի մայր Արսինե Սահակյանը, որը մասնակցել է Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական միջոցառմանը, անդրադարձել է իր հասցեին հնչող քննադատություններին:

«Ու թող շատերին տարօրինակ թվա, և թող խոսեն ու բամբասեն, թող հոխորտան ու հայհոյեն, մեկ է, չեն սպшնի ինձ։ Մեկ է, չեն կարող գլխшտել այն ԿՅԱՆՔԻՆ, որն ապրում է իմ մեջ, որովհետև հիմա այդ կյանքը ուրիշ է, ավելի ուժեղ է, ավելի զորեղ է, ավելի հպարտ է, քանզի որդուս պարգևն է։

Ու թող ինձ ասեն՝ խենթ է, սգալ չգիտի, սևի փոխարեն սպիտակ է հագնում, լացի փոխարեն ծիծաղում է, մեկ է, ապրելու եմ։ Հիմա ավելին պիտի ապրեմ ու ապրելով կյանքեր փոխեմ, որ հողն էլ ոտքերիս տակ երբեք չզգա ծանրությունս։ Ու թող Աստված օրհնի և իմաստություն տա բոլոր նրանց, ովքեր կքննադատեն ինձ և ինձ պես մայրերին։

arsine

Ցավ եմ ապրում հոգով աղքատների համար։ Իսկ հոգով աղքատ լինելն էլ ավելի մեղք է։ Շնորհակալ եմ ընկերներիս, շնորհակալ եմ Աստծուն, որ Ձեզ ունեմ»:

Կիսվել