Քաղաքականություն

Ու էս ֆոնին ինչ-որ լակոտներ խաղաղասիրական կոչեր են հնչեցնում. Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ու էս ֆոնին ինչ-որ լակոտներ խաղաղասիրական կոչեր են հնչեցնում

Ադրբեջանի դատարանը երեկ 20 տարվա ազատազրկման դատապարտեց 2018 թվականի հունիսին պատահաբար ադրբեջանական իրավազորության ներքո հայտնված Հայաստանի քաղաքացի, Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանին։

Կարեն Ղազարյանը զինծառայող չէր, ու վերջինիս որպես հայկական դիվերսիոն-հետախուզական խմբի անդամ ներկայացնելը ալիեւյան Ադրբեջանին բնորոշ ցինիկ գործելաոճն է։ Ակնհայտ է, որ Կարեն Ղազարյանի հանդեպ նման դատավճիռը պայմանավորված է բացառապես նրա հայ լինելու հանգամանքով, ինչպես նաեւ ակնհայտ է, որ Կարենի դեպքում կոտպորեն խախտվել են Մարդու Իրավունքների Եվրոպական կոնվեցիայի բազմաթիվ դրույթներ։

Ալիեւյան Ադրբեջանի կողմից Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանի հանդեպ տեղի ունեցածը ես համարում եմ լկտի մարտահրավեր ողջ քաղաքակիրթ հանրությանն ու միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին եւ ակնկալում եմ, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարը, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը, ինչպես նաեւ՝ Խոշտանգումների կանխարգելման Եվրոպական կոմիտեն ու Կարմիր Խաչը կանեն առավելագույնը՝ Կարեն Ղազարյանի անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու համար։

Արմենոֆոբիան շարունակում է մնալ ալիեւյան Ադրբեջանի շարժիչ ուժը, որը յուրաքանչյուր օր նոր ու առավել այլանդակ դրսեւորումներ է ստանում։ Եւ հայատյացության այս բացառիկ ֆոնին ինձ ուղղակի ապշեցնում են տարբեր լակոտների խաղաղասիրական կոչերը։

Մենք մեկ վայրկյան անգամ չպիտի մոռանանք ինչպիսի պետության հետ գործ ունենք, եւ մեզանից յուրաքանչյուրը, ով ունի միջազգային հարթակներում ձայնի իրավունք, պիտի անհապաղ սկսենք գործել՝ Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանի անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու համար»։

Կիսվել