Շոու-բիզնես

Ուրիշներին նման չլինելը մեղք է, որը ոչ մի հասարակություն չի ներում. Անի Երանյան

Ուրիշներին նման չլինելը մեղք է, որը ոչ մի հասարակություն չի ներում. Անի Երանյան

Դերասանուհի Անի Երանյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել և անդրադարձել տարբերվող կերպար ունենալուն ու հասարակական կարծիքին։

Այս թեման Անիի անվան շուրջ միշտ քննարկումների տեղիք է տալիս, քանի որ նրա՝ կերպարային փոփոխությունից հետո հասարակությունը չի դադարում քննարկել դրա պատճառը։

«Միակ բանը, որն ինձ դուր չի գալիս ձեր մեջ, դա ձեր մշտական «ի՞նչ կասեն մարդիկ»–ն է: «Մարդիկ» չեն կառուցում ձեր կյանքը, իմ կյանքը: Ամենից առաջ մտածեք ձեր մասին: Դուք ինքներդ պետք է դասավորեք ձեր կյանքը:

ani yeranyan

Մի՞թե թույլ կտաք, որ ձեր և ձեր ցանկության միջև կանգնի այն, թե ինչ են մտածում ուրիշները: Ուրիշներին նման չլինելը մեղք է, որը ոչ մի հասարակություն չի ներում: Համարձակվեք տարբերվել ուրիշներից և ձեզ կնզովեն։

Ուրիշի կարծիքից չվախենալը թանկ հաճույք է, ընկերներ»,– գրել է դերասանուհին։

Կիսվել