Ուրախ ենք տեսնել Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանին. Իրանի հոգևոր առաջնորդ
Ուրախ ենք տեսնել Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանին. Իրանի հոգևոր առաջնորդ
Ուրախ ենք տեսնել Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանին։ Այս մասին Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեին Թվիթթերում գրառմամբ է հանդես եկել՝ կրկնելով Իրանի դիրքորոշումը:
«Մենք ուրախ ենք տեսնել Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանին: Իհարկե, եթե Իրան-Հայաստան սահմանը փակելու քաղաքականություն լինի, Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի, քանի որ այս սահմանը 1000-ամյա կապող երթուղի է»,-գրել է Իրանի հոգևոր առաջնորդը։
Նշենք, որ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն անդրադարձել է օրակարգային արդիական մի շարք հարցերի: Խամենեին հայտարարել է, որ Իրանը չի հանդուրժի Հայաստանի հետ սահմանի փակումը:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի հանդուրժի այն քաղաքականությունն ու ծրագրերը, որոնք հանգեցնում են Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակմանը»,- նշել է նա: