Մամուլ

ՀՀ մարզերից մեկում ուսուցչուհին պարբերաբար հոգեբանական բռնության է ենթարկել 5-րդ դասարանի աշակերտուհուն

Shamshyan.com-ի տեղեկություններով դեկտեմբերի 19-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մարզի  դպրոցներից մեկում ուսուցչուհին ֆիզիկական բռնության է ենթարկել աշակերտին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները պարզել են, որ նշված բնակավայրի դպրոցներից մեկում  ուսուցչուհին, պարբերաբար, տարբեր պատճառաբանություններով նշված դպրոցի դասասենյակում ֆիզիկական և հոգեբանական բռնության է ենթարկել նույն դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհիներից մեկին։

Դեպքի փաստով ոստիկանության Մարտունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին։