Ուսուցչուհին դանակահարել է աշակերտուհուն
Հարավային Կորեայի տարրական դպրոցներից մեկում ուսուցչուհին դանակահարել է ութամյա աշակերտուհուն, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
40-ամյա ուսուցչուհին խոստովանել է հանցանքն այն բանից հետո, երբ երկուշաբթի երեկոյան ոստիկանները նրան և երեխային դանակով հասցված վնասվածքներով հայտնաբերել են կենտրոնական Դաեջոն քաղաքի տարրական դպրոցում, հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը:
Աղջկան հիվանդանոց են տեղափոխել անգիտակից վիճակում։ Ավելի ուշ պարզվել է, որ նա մահացել է։ Նա վնասվածքներ է ստացել պարանոցի և դեմքի հատվածում:
Ուսուցչուհու պարանոցի և ձեռքի հատվածում ևս դանակով հասցված վերքեր են հայտնաբերվել:
Ոստիկանությունը պարզել է, որ ուսուցիչը դեպրեսիայի պատճառով արձակուրդ էր վերցրել և դպրոց էր վերադարձել անցյալ տարվա վերջին։