Մամուլ

Ուսուցիչները կստանան երկար սպասված աշխատավարձերը

Մի քանի օր շարունակ Bavnews.am-ի խմաբագրություն ահազանգեր էին ստացվում առ այն, որ Երևանի նախակրթական մի քանի դպրոցների ուսուցիչներ չեն ստացել իրենց հունվար ամսվա աշխատավարձերը, իսկ պատճառաբանությունը եղել է հետևյալը՝ քաղաքապետարանում փող չկա, կլինի, կտանք։

Օրեր անց նրանց կանչել են հաշվապահություններ և պատճառաբանել, որ համակարգում իրականացվում են վերահաշվարկներ, որոնց պատճառով աշխատավարձերը կուշանան ևս մի քանի օր։                                         

Մեր խմբագրությունը այս  խնդրով գրավոր հարցմամբ դիմեց Երևանի քաղաքապետարան, որին ի պատասխան տեղեկացրին, որ ուշացումների պատճառները եղել են տեխնիկական, որի հետ Քաղաքապետարանը կապ չունի։

Նրանք փաստել են, որ առանձին դպրոցների մանկավարժների աշխատավարձները հնարավոր է բաժանվեն վաղը։ Սակայն, թե ինչ տեխնիկական խնդիրներ են եղել համակարգում, նրանք այդպես էլ չմանրամասնեցին։

Կիսվել