Մամուլ

«Ուսուցիչը պետք է այս երկրում դառնա համար մեկ էլիտան ու պիտի լինի կարևորված առավել, քան երբևէ». Մխիթար Հայրապետյան

«Ուսուցիչը պետք է այս երկրում դառնա համար մեկ էլիտան ու պիտի լինի կարևորված առավել, քան երբևէ». այս մասին այսօր ԱԺ նիստում ասեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։

Նա կրթության ոլորտի բարեփոխումների թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նշեց, որ շատ կաևւոր է, թե ինչ խնդիր են դնում դպրոցի առաջ, ինչպիսի պատկերացում կա ուսուցիչների առաքելության մասին, ինչպիսին են պատկերացնում այն աշակերտներին, որոնք պետք է ավարտեն դպրոցը։

«Հարյուրապատիկ ավելի մեծ ջանքեր պետք է իրականացնենք ու այստեղ միայն կառավարող ուժի ջանքերը բավարար չեն: Ուսուցիչը պետք է այս երկրում դառնա համար մեկ էլիտան ու պիտի լինի կարեւորված առավել, քան երբեւէ: Պետք է խրախուսենք ուսուցչին, որպեսզի անցյալին վերադարձ չլինի, մենք նաեւ պարտավոր ենք անընդհատ մեծարել, կարեւորել ուսուցչի ինստիտուտը, որը խեղաթյուրվել է նախորդ իշխանությունների կողմից»,-ասեց Մխիթարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կիսվել