Մամուլ

Ուսումնական ուղղաթիռի վթարի հետևանքով չորս մարդ է զոհվել

Իրանի կենտրոնական Իսֆահան նահանգում իրանական բանակի ուսումնական ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ երկու քաղաքացիական անձ, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ Tasnim լրատվական գործակալությունը հայտնել էր երկրի կենտրոնում ուղղաթիռի վթարի մասին։

Fars-ի փոխանցմամբ՝ ուղղաթիռը ընկել է բանջարեղենի շուկայի վրա։

«Խոմեյնիշահր (նահանգ) Սպահանի (քաղաքի մոտ – խմբ.) ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել են օդաչուն, երկրորդ օդաչուն և երկու խանութպան», – ասվում է Fars-ի հաղորդագրության մեջ։

IRNA-ի փոխանցմամբ, փրկարարները ներկայումս մարում են հրդեհը վթարի վայրում։

Կիսվեք ձեր էջում