Մամուլ

«Ուշ, թե շուտ թիրախավորելու էին Արծրունին». Լյովա Եղիազարյան

«Ուշ, թե շուտ թիրախավորելու էին Արծրունին». Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Զարմանալի ոչինչ չկա։ Զարմանալին կլիներ հակառակը։

Ուշ, թե շուտ թիրախավորելու էին Արծրունին, որովհետև ժողովուրդն ամեն օր անհամբեր սպասում է նրան, որովհետև ժողովուրդը վստահում է նրան։ Վստահել նրան, նշանակում է վստահել իշխանություններին, որը ձեռնտու չէ հայտնի ուժերին, որն անհանգստացնում է նրանց։

Լյովա Եղիազարյան

Նրանց համար հաղթանակը կործանում է, նրանց համար հաղթանակը իրենց «դարաշրջանի» վերջն է։

Ամեն ինչ արվում է, որ ձախողում լինի, որ անվստահություն լինի, որ կորի հաղթանակի հավատը։

Հերթական անգամ տանուլ տվեցին։

Արծրո՛ւն ջան, առաջ՝ գյոռբագյոռը մինչև վերջ տանելու համար։

Հաղթում ենք»։

Կիսվել