Ուշագրավ իրավիճակ դատական համակարգում. ինչ է ասել դատավորը Գագիկ Ծառուկյանի մասով
Ուշագրավ իրավիճակ դատական համակարգում. ինչ է ասել դատավորը Գագիկ Ծառուկյանի մասով
Armlur.am-ը գրում է․ Մինչ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ժամը 19:00-ին պետք է քննվի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը, դատական համակարգում արշալույսները խաղաղ չեն:
Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) երեկ ուշ երեկոյան միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ, հայտնել էր ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդի փաստաբան Էմին Խաչատրյանը:
Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)` ընտրակաշառքների հետ կապված»: Գագիկ Ծառուկյանը մեղադրանքը չի ընդունում եւ այն որակոսւմ է շինծու գործ։
Այսպիսով, Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը քննելու է դատավոր Ռոբերտ Պապոյանը , սակայն մինչ քրեական գործը Ռոբերտ Պապոյանին մակագրվելը, դատական համակարգում ուշագրավ զարգացումներ են եղել:
Մեզ հասած տեղեկություների համաձայն, դատավոր Նելլի Բաղդասարյանը, որը Շենգավիթի նստավայրի դատավոր, հայտարարել է, եթե ինձ մակագրվի Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը, ապա ինքը ինքնաբացարկ կհայտնի: Սակայն Նելլի Բաղդասարյանի բախտը բերել է եւ քրեական գործը մակագրվել է Ռոբերտ Պապոյանին:
Ինչեւէ, դատավոր Բողդասարյանը նման հայտարարություն արել է, արդյոք խուսափել է արդարադատություն իրականացնելուց, թե այլ հիմնավորումներ է ունեցել, փորձեցինք այս հարցերի պատասխանը ստանալ դատավորից, սակայն վերջինիս հեռախոսը պատասխանեց այլ անձ նշելով , թե սա իր համարը չէ:
Մեկնաբանության համար դիմեցինք դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանին, ինչին ի պատասխան վերջինս հայտնե , որ այդ մասին առաջին անգամ լսեց մեզանից եւ որքանով ինքը մամուլից տեղեկացել է սույն քրեական գործով խափանման միջոցի հարցը մակագրվել է դատվաոր Ռոբերտ Պապոյանին: