Ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 8.1 տոկոս. դա հրաշալի թիվ է. Նիկոլ Փաշինյան
Հուլիսի տնտեսական թվերը բավական տպավորիչ են ստացվել: Ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 8.1 տոկոս: Այդ մասին գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա հրաշալի թիվ է: Բացի դա՝ արդյունաբերական արտադրանքի ծավալի աճ՝ 16.1 տոկոս, շինարարության աճ՝ 4.1 տոկոս, առեւտրի շրջանառության աճ՝ 9.1 տոկոս, ծառայությունների աճ՝ 14.9 տոկոս, միջին անվանական աշխատավարձի աճ՝ 8 տոկոս, արտահանման աճ՝ 19.5 տոկոս:
Սրանք իսկապես շատ լավ թվեր են: Հասկանալի է, որ սա չի նշանակում, թե մենք բոլոր հարցերը լուծել ենք: Սա նշանակում է, որ առաջ ենք շարժվում: Բավականին լավ տեմպով»,- գրել է վարչապետը: