Շոու-բիզնես

Ունեմ լուրջ խնդիրներ սրտի հետ կապված. Զառա Արամյանի հրապարակումը

Սիրված հաղորդավարուհի Զառա Արամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, կապված իր առողջական վիճակի մասին։

«Վստահ եմ, որ էլի կակտիվանան ինձ թաղող կայքերը իրենց «տխուր լուր Զառա Արամյանից» վերնագրով…

Ու էլի ոմանք կգրեն ցավակցականներ (ի դեպ շատ հուզիչ)…

Հա, ես ունեմ լուրջ խնդիրներ սրտի հետ կապված և այժմ էլ գտնվում եմ թթվածնի տակ…

Բայց… մի մեծ ԲԱՅՑ…

Զառա Արամյան

ՈՒզում եմ ասել բոլորիդ, որ դուք ինձ տրված եք Տիրոջ կողմից, ձեր բոլորի բարեմաղթանքներն ու սիրո արտահայտումը՝ դա ինձ օդ ու ջուր է, ապրեցնում է ինձ…

Աստվածային հրաշք է. Դուք հրաշք եք…

Սերն ու բարությունը ցանելիս, նույն պտուղներն ես վայելում…

Բոլորիդ հավատք, խաղաղություն ու սեր

Ընդմիշտ ձեր՝ Զառա Արամյան»:

Կիսվել