Մամուլ

Ում ջանքերի շնորհիվ Հայաստան տեղափոխվեցին 3 հայ գերիները

Ում ջանքերի շնորհիվ Հայաստան տեղափոխվեցին 3 հայ գերիները

Քիչ առաջ «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է  կատարել  ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ինքնաթիռը, որով Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել  3 հայ գերի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը։

«Այսօր Հայաստան են տեղափոխվել են 3 գերի, դա բացառապես Ռուսաստանի Կառավարության, Պաշտպանության նախարարության եւ Ռուստամ Մուրադովի ջանքերի շնորհիվ է եղել»,– ասաց Ավագյանը։

hay geriner

Նշենք, որ այսօր երեկոյան տեղեկություններ տարածվեցին գերիների վերադարձի մասին:

Առաջինը գերիների վերադարձի մասին տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել էր Բորիս Ավագյանը, որը, հիշեցնենք, Հայաստանի Ազգային ժողովում իմքայլական պատգամավորներին քննադատելուց հետո ազատվել էր Արցախի ԱԻՊԾ տնօրենի տեղակալի պաշտոնից։

Կիսվել