Ուղղաթիռով Խուստուփ լեռան մոտ բերվեց Տիգրան Համասյանի համերգի դաշնամուրը (Տեսանյութ)
Ուղղաթիռով Խուստուփ լեռան մոտ բերվեց Տիգրան Համասյանի համերգի դաշնամուրը (Տեսանյութ)
«Կա գերագույն արժեք` բնություն, բնությունից ծնված մարդ, մարդուց ծնված մշակույթ: Մեր նախնիները սրբավայր Խուստուփ լեռան մոտ էին փնտրում իրենց արթնացումը։ Ապրիլի 21-ին մենք բարձրանալու ենք դեպի գերագույնը, գնանք դեպի Խուստուփ, որ զարթնենք թմբիրից ու այդ արթնացումը տարածենք ողջ Հայաստանով։
Հայացքդ մի կտրիր Խուստուփից: Որքան հաճախ, որքան շատ նայես այդ սեգ ու սև ամպերով ծածկված սարին, այնքան շուտ կգա, կհասնի փրկությունդ», – գրել է Համասյանը Ինստագրամի իր էջում։