Ուղեծիր է դուրս բերվել դատարկ «Շենչժոու-22» տիեզերանավը
Չինաստանն ուղեծիր է դուրս բերել դատարկ «Շենչժոու-22» տիեզերանավը:
Արձակման կադրերը ցուցադրվել են չինական հեռուստատեսությամբ։
Առաքելության նպատակն է վերադարձնել այն տիեզերագնացներին, որոնք «Շենչժոու-20»-ի անսարքության պատճառով մնացել էին չինական տիեզերակայանում առանց տրանսպորտային միջոցի:
Նշենք, որ «Շենչժոու-20»-ի անձնակազմը, ավարտելով իր պլանավորված առաքելությունը, չի կարողացել օգտագործել իր սեփական շաթլը, որը վնասվել էր տիեզերական աղբի պատճառով:



