Ուկրաինան սկսել է հեռահար հրթիռներ օգտագործել Ռուսաստանի դեմ
Ուկրաինան սկսել է հեռահար հրթիռներ օգտագործել Ռուսաստանի դեմ
Ուկրաինան արդեն սկսել է օգտագործել Մեծ Բրիտանիայի կողմից փոխանցված Storm Shadow հեռահար հրթիռները՝ հարվածելով ռուսական ռազմական օբյեկտներին, հայտնում է CNN-ը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։
Նշենք, որ Storm Shadow-ն հեռահար թեևավոր հրթիռ է, որը համատեղ մշակվել է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից, և որը, սովորաբար, օդից է արձակվում: Կրակելու հեռահարությունն ավելի քան 250 կմ է։
Նշենք, որ Ռուսաստանը վնասել է ԱՄՆ-ի կողմից ուկրաինային տրամադրված Patriot համակարգը: