Ուկրաինան հնարավոր է զիջի տարածքներ հանուն խաղաղության. Կլիչկո
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն BBC-ին ասել է, որ Ուկրաինան կարող է տարածքային զիջումների գնալ խաղաղության հասնելու համար։
«Սցենարներից մեկը տարածքից հրաժարվելն է։ Սա արդար չէ։ Բայց սա կարող է ժամանակավոր լուծում լինել», — ասել է նա։ Միևնույն ժամանակ, Կլիչկոն ասել է, որ նույնիսկ եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստիպված լինի «ցավոտ որոշում» կայացնել, երկրի քաղաքացիները չեն ճանաչի Ռուսաստանի վերահսկողությունը կորցրած տարածքների նկատմամբ։
Կիևի քաղաքապետը բացասաբար պատասխանեց այն հարցին, թե արդյոք նախագահը իր հետ քննարկել է հնարավոր կարգավորման որևէ մանրամասնություն։ «Դա իմ գործառույթը չէ», — ասաց նա։
Կլիչկոն, որ համարվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի քաղաքական հակառակորդը, հարցազրույց է տվել BBC-ին Կիևին ռուսական հրթիռային հարվածներից մի քանի ժամ անց, ինչի հետևանքով զոհվել է 12 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 80-ը։