Ուկրաինան ամեն օր 60-100 զինվոր է կորցնում․ Զելենսկի
Ուկրաինան ամեն օր 60-100 զինվոր է կորցնում, Newsmax-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Իրավիճակը [Ուկրաինայի] արեւելքում շատ բարդ է։ Ամեն օր մարտերում մենք կորցնում ենք 60-ից 100 զինվոր, եւ մոտ 500 վիրավոր է լինում»,- ասել է Զելենսկին։
Նա նաեւ Newsmax-ին հայտնել է, որ Ռուսաստանը «արգելափակում է հացահատիկի մատակարարումները Սեւ ծովում»:
«Ներկայումս Ռուսաստանն արգելափակում է 22,5 միլիոն տոննա հացահատիկ»,- ասել է Զելենսկին։ «Այդ տարածքը դեպի ծով բացելու համար մեզ մինչեւ 120-140 կիլոմետր հեռահարությամբ խոցման զենք է անհրաժեշտ»:
Նշենք, որ օրերս Վլադիմիր Զելենսկին իրավիճակը «շատ ծանր» էր անվանել։