Աշխարհ

Ուկրաինայում տեղի է ունենում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ

Ուկրաինայում տեղի է ունենում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ

Ուկրաինայի հայկական տարածաշրջանային համայնքները Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ ծրագրել եւ բազմաթիվ թեմատիկ եւ հիշատակի միջոցառումներ են իրականացվում, հաղորդում է AnalitikaUA.net-ը:

Ապրիլի 23-ին Լուցկում տեղի ունեցավ խաչքարի օծման արարողություն: Հուշարձանի բացմանը մասնակցում էին տեղական իշխանությունների, Ուկրաինայի հայերի միության եւ տարածաշրջանի հայ համայնքի ներկայացուցիչներ: Խաչքարի օծումն իրականացրեց Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը:

Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի ուղերձը միջոցառման մասնակիցներին ընթերցեց ՈՒՀՄ փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը

Ապրիլի 23-24-ը միջոցառումների ծրագրում ներառված են  կլոր սեղաններ, թեմատիկ ցուցահանդեսներ, հիշատակի երեկոներ, ֆլեշ մոբեր, երթեր, ծառատունկ, 1915 թվականի իրադարձությունների մասին վավերագրական եւ թեմատիկ ֆիլմերի դիտումներ եւ մի շարք այլ միջոցառումներ:

Ապրիլի 24-ին Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հիշատակի եւ բարեխոսական աղոթքներ կկատարվեն:

Ուկրաինական քաղաքների փողոցներում, որտեղ ներկայացված է հայկական համայնքը, տեղադրվել են բաներներ, բիլբորդներ, սիթիլայթեր եւ Հայոց ցեղասպանության մասին այլ սոցիալական տեղեկատվական նյութեր:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ 2015 թվականից երկրի տարբեր շրջաններում բացվել է ավելի քան 20 խաչքար:

Կիսվել