Ուկրաինայում ռուսական ինքնաթիռ է խոցվել
Ուկրաինայում ռուսական ինքնաթիռ է խոցվել
Ուկրաինայի զինված ուժերը խոցել են ռուսական հերթական Սու-25 գրոհային ինքնաթիռը։ Այս մասին ասվում է Ուկրաինայի զինված ուժերի օդային հարձակման զորքերի ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ։
«Այսօր Ուկրաինայի Զինված ուժերի Սիչեսլավ օդադեսանտային ուժերի 25-րդ առանձին օդադեսանտային բրիգադի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը հաջողությամբ խոցել է ռուսական Սու-25 «Գրաչ» գրոհային ինքնաթիռը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է նաև, որ ինքնաթիռը խոցել է «Իգլա» շարժական զենիթահրթիռային համակարգի մեկ հաշվարկ։