Ուկրաինայում ոչնչացվել է գրեթե ամբողջ ՀՕՊ-ը. Պուտին
Ուկրաինայում ոչնչացվել է գրեթե ամբողջ ՀՕՊ-ը. Պուտին
Ուկրաինայում ռազմական ենթակառուցվածքի ոչնչացման աշխատանքները գրեթե ավարտված են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Առաջինը, ինչ արեցինք. ոչնչացրեցինք ամբողջ ռազմական ենթակառուցվածքը։ Դե, ոչ՝ ամբողջ, բայց՝ մասամբ, հիմնականում զենքով, զինամթերքով պահեստները, ավիացիան, ՀՕՊ համակարգերը։ ՀՕՊ համակարգերը, դրանց վերացման համար որոշակի ժամանակ է պահանջվում. դրանք պետք է բացել, հետո խոցել:
Այդ աշխատանքը գրեթե ավարտված է»,- ասել է Պուտինը ռուսական ավիաընկերությունների թռիչքային անձնակազմի կին անդամների հետ հանդիպման ժամանակ։
Ավիացիոն ոլորտում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վնասում են դրանք սահմանողներին։
«Դա միայն մեզանից կախված չէ, դա կախված է նրանցից, ովքեր դա անում են, դա անում են ի վնաս իրենց։ Եւ կարծում եմ, որ դա անելն իրենց նույնպես դուր չի գալիս: Նրանք դա անում են իրենց իշխանությունների քաղաքական ճնշման ազդեցության տակ»,- ասել է նախագահը` «Աերոֆլոտ»-ի բորտուղեկցորդուհու հարցին ի պատասխան: