Ուկրաինայից հետո կզբաղվենք Ադրբեջանով․ Կոնստանտին Սիվկով
Ուկրաինայից հետո կզբաղվենք Ադրբեջանով․ Կոնստանտին Սիվկով
Երբ Ռուսաստանը լուծի հարցերը Ուկրաինայում, իսկ այն կլուծվի մինչև ամառ, ռուսական զինված ուժերը կարձակեն իրենց ձեռքերը, հետո կզբաղվենք Ադրբեջանի հարցով։
Այս մասին հայտարարել է ՌԴ հրթիռային և հրետանային գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Կոնստանտին Սիվկովը։
«Երբ 1000 կիլոմետրանոց ճակատի հարցը լուծենք, կզբաղվենք և կլուծենք Ադրբեջանի հարցը։ Առայժմ Ռուսաստանը դիվանագիտական խողովակներով աշխատում է Ադրբեջանի հետ։
Եվ այն, որ Ադրբեջանի ղեկավարները լուրջ խնդիրներ են ստեղծում Ռուսաստանի համար՝ գործելով Թուրքիայի և ԱՄՆ-ի դրդմամբ, Ռուսաստանի ղեկավարություն ու Ռուսաստանը չեն մոռանա»,- ընդգծել է ռուս պաշտոնյան։