Շոու-բիզնես

Ուկրաինական «Ձայնը» ներողություն է խնդրում Սրբուհի Սարգսյանից` ելույթի ավարտին Ադրբեջանի դրոշը ցուցադրելու համար

Արդեն տեղեկացրել ենք, որ ուկրաինական «Ձայնը» հաղորդման ժամանակ Սրբուհի Սարգսյանի ելույթի ավարտին հայտնվել էր Ադրբեջանի դրոշը:

Նախագծի անձնակազմը ներողություն է խնդրում տեխնիկական խնդրի համար` գրելով հետևյալը.

«Այս ելույթը Սրբուհին նվիրել էր օրերս իր հայրենիքում մարդկանց իրավունքների, ինքնավարության ու ազատության համար պայքարողներին։

Մասնակցի տեսանյութը ջնջվել էր YouTube-ի մեր պաշտոնական էջից, որպեսզի կարողանայինք ուղղել սխալը։ Մենք ցավում ենք, որ նման սխալ է տեղի ունեցել, և հայցում ենք բոլոր այն մարդկանց ներողամտությունը, որոնց ազգային ինքնասիրությունը կարող էր վիրավորվել այս դեպքի պատճառով»:

Սրբուհի Սարգսյանի ելույթը կարող եք դիտել այստեղ

Նյութի աղբյուր՝ asekose.am

Կիսվել