Ուկրաինական զորքը դուրս եկավ Ռուսաստանի հետ սահման
Ուկրաինական զորքը դուրս եկավ Ռուսաստանի հետ սահման
Ուկրաինայի ԶՈՒ տարածքային պաշտպանության ուժերի գումարտակը Խարկովի շրջանում կիրակի օրը հասել է Ռուսաստանի հետ պետական սահմանին։ Այս մասին ասվում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Ուկրաինացի զինվորների՝ նախագահ Վլադիմիր Զելենսկիին ուղղված կոչի տեսանյութում տեսանելի է սահմանային կետը։
«Հասանք, պարոն նախագահ, մենք այստեղ ենք», ասում են զինվորականները տեսանյութում։

Ռուսական կողմի ընդհանուր կորուստները՝
անձնակազմ – մոտ 27400 մարդ,
տանկեր – 1220 միավոր,
զրահատեխնիկա՝ 2958 միավոր,
հրետանային համակարգեր՝ 555 միավոր,
հակաօդային պաշտպանության միջոցներ՝ 89 միավոր,
ինքնաթիռ – 200 միավոր,
ուղղաթիռներ՝ 164 միավոր,
Անօդաչու թռչող սարք 416,
թեւավոր հրթիռներ – 95,
նավեր / նավակներ – 13 միավոր,
ավտոմոբիլների և ավտոցիստեռնների՝ 2087 միավոր,
հատուկ տեխնիկա՝ 42
Տեսանյութը ստորև