Մամուլ

Ուկրաինական բանակն անցել է հակահարձակման

Ուկրաինական բանակն անցել է հակահարձակման

Ուկրաինայի զինված ուժերն արդեն հակահարձակողական գործողություններ են իրականացնում, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։

«Հարձակումը հակառակորդի կողմից ընթանում է չորս հիմնական ուղղություններով՝ Բախմուտսկոյե, Մարինսկոյե, Ավդեևսկոյե, Լիմանսկոյե։

Ուկրաինայի մեր զինված ուժերն այնտեղ իրականացնում են ակտիվ հարձակողական գործողություններ, և դրանք նաև հակահարձակողական գործողություններ են»,- պարզաբանել է Մալյարը։

Նշենք, որ Ամերիկյան արտադրության Patriot ՀՕՊ պաշտպանության համակարգերը արդեն իսկ Ուկրաինայում են։

Patriot համակարգերը Կիևին են փոխանցել Միացյալ Նահանգները, Գերմանիան և Նիդերլանդները։

Բեռլինը նախօրեին էր պաշտոնապես հաստատել, որ խոստացված Patriot համակարգերից մեկը արդեն իսկ փոխանցվել է Ուկրաինային։

Կիսվել