Մամուլ

Ուժեղ քամու հետևանքով 3 բնակավայրեր զրկվել են էլեկտրաէներգիայից

Վաղ առավոտյան Լոռու մարզի Տաշիր համայնքի Ձյունաշող, Պաղաղբյուր և Մեծավան գյուղերում ուժեղ քամու հետևանքով տապալվել են հաստաբուն ծառեր, բարձրավոլտ երկաթե և փայտե էլեկտրասյուներ, տների տանիքներ են վնասվել, Մեծավան գյուղում վնասվել է դպրոցի և մանկապարտեզի տանիքը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ էլեկտրասյուների տապալման հետևանքով կարճ միացում է տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն Տաշիրի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները մարել են հրդեհը և օգնել բնակիչներին։

ujex qami

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արամ Չթչյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիները։ Այս պահին նշված գյուղերում դադարեցված է էլեկտրամատակարարումը և աշխատանքներ են տարվում այն վերականգնելու համար։

Կիսվեք էջում