Ուժեղ վերահսկողություն գազալցակայաններում. 6 տնտեսվարող ավելի քան 5 մլն դրամով տուգանվել է
Ուժեղ վերահսկողություն գազալցակայաններում. 6 տնտեսվարող ավելի քան 5 մլն դրամով տուգանվել է
Գազալցակայաններն ուժեղ վերահսկողության տակ են: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեւական ժամանակ է, ինչ ուժեղացված հսկողություն է իրականացնում հեղուկ եւ բնական սեղված գազի, նաեւ՝ բենզինի շուկաներում:
Մեզ հայտնի դարձավ, որ ապրիլի 4-8 Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է ստուգումներ 8 տնտեսվարողի մոտ։ Նրանցից 6-ի մոտ արձանագրվել են խախտումներ:
Ավելին, ArmLur.am-ը տեղեկացավ, որ խախտում արած տնտեսվարողներին նշանակվել է տուգանք՝ 5 մլն 200 հազար դրամի չափով: Բացի այս, շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ստուգումներ իրականացնում է նաեւ խաղալիքների և օծանելիքի շուկայում։
Տեսանյութը ստորև