Մամուլ

Ուժեղացված հսկողություն` Լաչինի միջանցքի հատվածում. Գորիս-Կապան ճանապարհը փակ է

Ուժեղացված հսկողություն` Լաչինի միջանցքի հատվածում. Գորիս-Կապան ճանապարհը փակ է

Sputnik Արմենիայի թղթակիցը գտնվում է Գորիսում, որտեղից դեպի Կապան տանող ճանապարհն ադրբեջանցի զինվորականները փակել են։

Ստեփանակերտը Գորիսի հետ կապող ճանապարհի Բերձոր-Գորիս հատվածը ռուս խաղաղապահների ուժեղացված հսկողության ներքո է: Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի` տեղում գտնվող թղթակիցը։

Նրա խոսքով ՝ գրեթե յուրաքանչյուր 1-2 կիլոմետրը մեկ պարեկներ են կանգնած։ Չի բացառվում, որ միջանցքի ուժեղացված հսկողությունը կապված է Սյունիքի` Գորիս-Կապան մայրուղին ադրբեջանական զինուժի կողմից արգելափակելու հետ։

goris

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 25-ին ադրբեջանցի զինվորականները փակել են Կապան-Գորիս ավտոմայրուղու Կարմրաքար-Շուռնուխ հատվածի երթևեկությունը:

Տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են։

Կիսվել