Ուժեղացված ծառայություն Նորագավիթում
Վաղ առավոտից ոստիկանության աշխատակիցներն ուժեղացված ծառայություն են իրականացնում մայրաքաղաքում։ Այս մասին հայտնում է Oragir.News-ի թղթակիցը։
Թե ինչի հետ է կապված՝ առայժմ հայտնի չէ։
Նորագավիթում կանգնեցնում են ավտոմեքենաները, ստուգում և տուգանում վարորդներին։
Հիշեցնենք, որ վաղը Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի կունենան ավագանու ընտրություններ։
Ավելի վաղ, ՆԳՆ-ն նույնպես հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ վաղը Էջմիածնում ՆԳՆ ստորաբաժանումները ծառայություն կիրականացնեն արտակարգ ռեժիմով։



