Աշխարհ

Ուժգին երկրաշարժ Ռուսաստանի Դաշնությունում

Ուժգին երկրաշարժ Ռուսաստանի Դաշնությունում

5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի ափից 107 կիլոմետր հեռավորության վրա։ Այս մասին կիրակի՝ հունվարի 26-ին, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։

Երկրաֆիզիկոսների տվյալներով՝ երկրաշարժի աղբյուրը գտնվել է 48 կիլոմետր խորության վրա, իսկ ուժգնությունը կազմել է մոտ 5,5 մագնիտուդ։ Տարածաշրջանի գլխավոր քաղաք՝ Պետրոպավլովսկ-Կամչատսկի հեռավորությունը ավելի քան 107 կիլոմետր է։ Այլ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։

Կիսվեք էջում