Մամուլ

Ութ կիլոմետր հետ ենք եկել. GPS-ով սահմանազատված Կոռնիձորի միակ ճանապարհի երեք կողմում ադրբեջանցիներ են

Ութ կիլոմետր հետ ենք եկել. GPS-ով սահմանազատված Կոռնիձորի միակ ճանապարհի երեք կողմում ադրբեջանցիներ են

News.am-Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքը դեկտեմբերի 1-ին Արցախի Քաշաթաղի շրջանի՝ Ադրբեջանին անցնելուց հետո սահմանամերձ է դարձել։ Համայնքի վարչական ղեկավարի տեղակալ Արկադի Խաչատրյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ գյուղն այժմ սահմանից առավեագույնը 400 մետր է հեռու, իսկ հայկական դիրքերը՝ գյուղից 200։

«Ահագին առաջ ենք եղել, ամսի 1-ին հետ ենք եկել 8 կմ։ Դե ինչ անենք՝ պետական սահմանը էդտեղով է անցնում, բանը դա է, սահմանը GPS-ով են գծում։ Ժամանակին՝ 23 թվին, էդ տարածքը մեր գյուղինն է եղել, ասել են՝ վարելահող է եղել, տվել են թուրքերին, տենց էլ մենք տուժել ենք։

kornidzor

Հիմա գյուղի միակ ճանապարհի երեք կողմով իրենք են։ Կյանքի ճանապարհն է, դա էլ մեր կյանքի ճանապարհն է․․․»,- ասաց նա։

Գյուղի դիրքերը պահում է տեղացիներից կազմված ջոկատը։

«Գյուղի ազգաբնակչությունն է միայն, օգնող ուժեր չունենք։ Մարդը, որ երկու օր պետք է կագնի, 5 օր է կանգնում, 10 օր պետք է կանգնի, 15 օր է կանգնում։ Անցած ամսի 20-ից դիրքեր ենք պահում»,- ասաց Արկադի Խաչատրյանը՝ նշելով, որ գյուղացիների տրամադրությունը վատ չի․ «Մենք մեր գյուղն ենք պահում, դրանով ենք մտածում, որ արդար գործ ենք անում»։

Գյուղի արոտավայրերի եւ արտերի զգալի մասը մնացել են սահմանից այն կողմ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել