ԺամանցՇոու-բիզնես

«Ուզում էի Սուրբ ծննդյան հրեշտակի կերպարում լինել». Ռիփփիի նոր ֆոտոշարքը

Ամանորը երգչուհի Ռիփփիի ամենասիրելի ու սպասված տոներից մեկն է: Երգչուհին նախատոնական շնչով նոր ֆոտոշարք է իրականացրել, որտեղ ներկայացել է Սուրբ ծննդյան հրեշտակի կերպարում:

Ֆոտոշարքի մտահաղցումն ու թեման Ռիփփին է մտածել և այն իրականացնելու համար հերթական անգամ համագործակցել է լուսանկարիչ Վահե Ստեփի հետ:

rippy 5

«Ուղղակի ուզում էի Սուրբ ծննդյան հրեշտակի կերպարում ներկայանալ: Նկարահանման ընթացքում նաև ակապելլա կատարեցի այս տոնին նվիրված իմ ամենասիրելի երգերից մեկը՝ Mariah Carey-ի հայտնի երգը։ Դա պլանավորված չէր, պարզապես ընթացքում անընդհատ երգում էինք և որոշեցինք վիդեո անել»,-ասաց նա:

rippy 1

Ռիփփին հաճախ է ներկայանում տարաբնույթ ֆոտոշարքերում: Երգչուհին նկատեց, որ սիրում է լուսանկարվել և դա կապեց նաև իր դերասանի մասնագիտության հետ: Համարձակ որակումն այս ֆոտոշարքին նա տեղին չի համարում:

rippy 4

«Ոչ մի համարձակ բան չկա, ուղղակի կերպար է, այդ համարձակ բառի իմաստը այդքան էլ չեմ հասկանում: Ես վաղուց չեմ նկատել, որ մեզ մոտ քննարկեն բաց լինելը կամ քննադատեն: Այս դեպքում լրիվ բեմական կերպար է՝ չափի մեջ»,- նշեց երգչուհին:

rippy 3

Ինչպես ֆոտոշարքում, այնպես էլ առօրյայում Ռիփփին արդեն զգում է նախատոնական շունչը, թեև մի քանի տարի է` Ամանորը դիմավորում է աշխատանքի մեջ: «Դա ինձ բացարձակ չի խանգարում զգալ տոնական շունչը: Ես ամբողջ ընթացքը վայելում եմ: Իմ աշխատանքը շատ եմ սիրում և ինձ չեմ էլ պատկերացնում մեկ այլ ոլորտում»,-ասաց նա:

Շատերի նման երգչուհին ևս սպասում է և հավատում Ամանորի հրաշքին. «Ես ամբողջ տարվա ընթացքում էլ անընդհատ հրաշքների եմ սպասում:

Աղբյուր՝ Tert.life.am

Կիսվել